չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հուլիսի 1-2-ը առանձին հատվածներում կլինեն հորդառատ անձրևներ

Հուլիսի 1-2-ը առանձին հատվածներում կլինեն հորդառատ անձրևներ

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ը քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
 
Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 
Մարզերում հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
 

  • Կիսվել: