ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԾԿՀ-ն 2021-ին 833.7 մլն դրամ է ծախսել. Խաչատրյան

ՀԾԿՀ-ն 2021-ին 833.7 մլն դրամ է ծախսել. Խաչատրյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2021 թ. չորս միջոցառումներից մեկ ծրագիր է իրականացրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ դրանց իրականացման վրա փաստացի ծախսվել է 833.7 մլն դրամ, կատարողականը` 97.7 տոկոս:

՛՛Ընդ որում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովը (ՏՊՀՀ) իրականացրել է 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։ Փաստացի օգտագործվել է 529.7 մլն դրամ, կատարողականը` 98.5 տոկոս՛՛,-հավելեց նախարարը:

  • Կիսվել: