հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրուշակագործության թագուհին․ ինչպես Իսկուհին դարձավ չեմպիոն և համաշխարհային ժյուրիի անդամ

Հրուշակագործության թագուհին․ ինչպես Իսկուհին դարձավ չեմպիոն և համաշխարհային ժյուրիի անդամ

Նրա անունը հրուշակագործության աշխարհում բոլորը գիտեն, նրան սպասում են միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում։ Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, համաշխարհային ժյուրի Իսկուհի Համբարձումյանը պատմել է իր հաջողության ու նպատակների մասին։

Կյանքի մեծ մասը Բելառուսում ապրած Իսկուհի Համբարձումյանն արդեն շուրջ 8 տարի է՝ աշխարհի տարբեր երկրներում հրուշակագործության ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներում հայկական եռագույնն է բարձրացնում։ Նա ոչ թե պարզապես տորթեր է պատրաստում, այլ դրանց ձևավորման վարպետ է, կախարդուհի։

Թերթեք այս նկարները, ի՞նչ են սրանք, եթե ոչ կախարդանք․այն ամենը, ինչ տեսնում եք՝ ուտելի են, ծաղիկները, օրինակ, շաքարից են, հրաշք սիրամարգն էլ Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում (մասնակցում էին 75 երկրներից մոտ 2000 խոհարարներ) տիկին Իսկուհուն ոսկե մեդալ բերեց։

Տիկին Իսկուհին Արարատի մարզի Վեդի քաղաքից է․մանկուց տարբեր մասնագիտություններում էր իրեն պատկերացնում։ Բայց ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրա համար, 18 տարեկանում ամուսնացավ։ 90-ականներին տեղափոխվեցին Բելառուս։
«Ես չէի ցանկանում գնալ, բայց այլ տարբերակ չկար, ամուսինս Բելառուսում էր աշխատում, լինում էր, որ ամիսներով չէինք հանդիպում»։
 
Խոհարարության հանդեպ սերը մանկուց է՝ եփել-թափել, տարատեսակ տորթեր թխել, ձևավորել, նորամուծություններ անել։ Ասում է՝ հարևանների հարսները գալիս, իրենից էին շատ բան սովորում։ Արդեն Բելառուսում 3 երեխաների մայրը ժամանակ էր գտնում տարբեր առիթներով համեղ ու գեղեցիկ տորթեր պատրաստելու համար, հյուր գնալիս էլ հաճախ իր ձեռքերով պատրաստած թխվածքն էր նվեր տանում։
 
«Անգամ բժշկի մոտ գնալիս մեր հայկական թխվածքներից էի տանում, մեր պոլիկլինիկայի բժշկուհին ինձ տեսնում, ուրախանում էր։ Վիտյեբսկ քաղաքում էինք ապրում, այնտեղ հայերով որ հավաքվում էինք, ինչ-որ միջոցառումներ անում, ես էի թխվածքներ պատրաստում։ Կարճ ժամանակ հետո ամբողջ քաղաքն իմ մասին իմացավ, որպես տորթ թխող հայտնի դարձա»։
Իսկուհի Համբարձումյանը գործընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
90-ականների վերջերն էին․Բելառուսի առողջարաններից մեկում աշխատող ընկերն առաջարկեց խոհարարական մրցույթի մասնակցել։
«Զարմացա, ախր ես պրոֆեսիոնալ խոհարար կամ հրուշակագործ չէի, ոչ մի տեղ ոչինչ չէի սովորել։ Որոշեցի փորձել ուժերս։ 16 առողջարանների պրոֆեսիոնալ խոհարարներ էին մասնակցում։ Ես 2 տորթ պատրաստեցի․ մեկը իմ հորինածն էր՝ «Мужская рубашка» («Տղամարդու վերնաշապիկ»), մյուսը Հայաստանում այդ տարիներին շատ հայտնի տորթ էր՝ «Կարապի լիճ»՝ եկեղեցիով և այլն։ Առաջին տեղը գրավեցի, դրանից հետո ինձ հանրապետական մրցույթի հրավիրեցին»։
 
Իսկուհի Համբարձումյանի հավաստագրերը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
 
Չնայած հաջողություններին՝ տիկին Իսկուհին հրուշակագործության մեջ մասնագիտանալը գրեթե 10 տարով հետաձգեց, ամուսինը դեմ էր։ «Հիմա, իհարկե, ափսոսում է...»,- մեղմ ժպտում է։
Սովորելու համար երբեք էլ ուշ չէ․ի վերջո, որոշեց մասնագիտական կրթություն ստանալ, սովորեց Բելառուսում, Ռուսաստանում, հայտնի ուկրաինացի, իռլանդացի, ռուս հրուշակագործների վարպետության դասերին մասնակցեց։
Իսկուհի Համբարձումյանը տորթի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
«Ես կարող եմ 1 ծաղիկ ստեղծելու համար 10 օր էլ աշխատել, բայց եթե ինձ դուր չգա, մի կողմ դնել, նորը սկսել, որովհետև ես պետք է իրեն ստեղծեմ։ Ասում են՝ տաղանդ ունես, բայց իմ կարծիքով՝ հարցը ոչ թե տաղանդն է, այլ աշխատասիրությունը, այնքան շատ ի ծնե տաղանդավոր մարդիկ կան, որ մեկ-երկու անհաջողությունից հետո ասում են՝ «ինձ սա պետք չէ», իսկ աշխատասեր մարդը գնում է մինչև վերջ, անքուն գիշերներ անցկացնում»։
 
Իսկուհի Համբարձումյանի հավաստագրերը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
2013 թվականից սկսվեցին Իսկուհի Համբարձումյանի միջազգային հաղթանակները։ Հիմա նա աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է, օլիմպիական չեմպիոն (2020թ․, Շտուտգարտ, Գերմանիա), համաշխարհային ժյուրի։ 2018 թ․-ից «Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի (WACS) անդամ է։ Չնայած այս ամենին, շարունակում է ամեն օր սովորել։ Յուրաքանչյուր մրցույթ դիտարկում է որպես կարճ վարպետության դաս, դիտում է մրցակիցների աշխատանքները, կարծիքներ ու փորձ փոխանակում։
 
Իսկուհի Համբարձումյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սկզբունք է՝ յուրաքանչյուր մրցույթի պետք է լրիվ նոր աշխատանքով ներկայանա։
Հետաքրքիրն այն է, որ քաղցրի վարպետն իր պատրաստածները հազվադեպ է փորձում․մի կողմից քաղցրի սիրահար չէ, մյուս կողմից էլ քաղցր չի կարելի՝ շաքարային դիաբետ ունի։
Վերջերս առաջարկ ստացավ ղեկավարելու Բելառուսի խոհարարների ֆեդերացիան։ Ասում է՝ նման պատասխանատու պաշտոն ստանձնելը նշանակում է ոտքով-գլխով մտնել այդ աշխատանքի մեջ, բայց ինքն այլ ծրագրեր ունի։
 
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իր ճանաչումը, հեղինակությունն ու վարպետությունն Իսկուհի Համբարձումյանը որոշել է ծառայեցնել հայրենիքին՝ Հայաստանին։ Պարբերաբար այստեղ վարպետության դասեր է անցկացնում։ Նպատակ ունի զարգացնել հրուշակագործության ոլորտը մեր երկրում, Հայաստանում միջազգային մրցույթ հիմնել։ Այս հարցում համագործակցում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։
Կինը վստահ է՝ յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած անկյունում ինչ ոլորտում էլ զբաղված լինի, կարող է իր ներուժը ծառայեցնել հայրենիքին։
 
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
 
Տիկին Իսկուհու ուշքն ու միտքը Հայաստանում են, հաճախ նաև երազներով է Հայաստանի հետ խոսում։ Ասում է՝ պատերազմից օրեր առաջ սարսափելի երազ տեսավ՝ մութ ամպերը կտրուկ ծածկեցին Հայաստանի երկինքն ու կտրուկ էլ կանգ առան։ Վերջերս էլ Հայաստանի երկինքը ծաղկունքի մեջ տեսավ․ վստահ է՝ իր երազն ավետիս է դառնալու, ճշմարիտն է հաղթելու։
 
Ըստ armeniasputnik.am-ի։

  • Կիսվել: