կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հրշեջները մարել են Արթիկի գիշերային ակումբում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Արթիկի գիշերային ակումբում բռնկված հրդեհը

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 03։32-ին տեղեկություն է ստացել, որ Արթիկ քաղաքի գիշերային ակումբի նկուղում ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 04:45-ին: Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 30 քմ):

  • Կիսվել: