երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հրշեջները կանխել են Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջները կանխել են Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի տարածումը

Երեկ՝ հուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է, որ կրակը չհասավ բնակելի տներ ու շինություններ։

  • Կիսվել: