երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են 262 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 262 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Դեկտեմբերի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում՝ 600 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ, Ձյունաշող գյուղում՝ 60 հա, Նորամուտ գյուղին հարակից դաշտում՝ 200 հա, Ստեփանավան քաղաքում՝ 300 քմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1 հա:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

 

  • Կիսվել: