ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերը վերապատրաստվել են

Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերը վերապատրաստվել են

Մայիսի 15-ից 26-ը ՆԳՆ ՓԾ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմը ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի հետ անցկացրեց հերթական վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացները կազմակերպվել էին տեսական, գործնական, ինչպես նաև լսարանային գործնական ձևաչափերով՝ 80 ժամ տևողությամբ։
Դասընթացների նպատակն էր կատարելագործել հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար կազմի հմտությունները և ամրապնդել վերջիններիս արձագանքման կարողությունները։

Վերապատրաստումներն ուղղված էին շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատանքների կատարման, շնչառական ապարատներով տեղաշարժման, փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառմամբ փրկարարական աշխատանքների իրականացմանը, բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպման, անտառային և բուսածածկ տարածքներում, արևային և հողմային կայանների հրդեհաշիջման առանձնահատկությունների ներկայացմանը և գիտելիքների ամրապնդմանը։

Գործնական մասում շեշտը դրվեց հմտությունների և կարողությունների կատարելագործման վրա․ պարապմունքներն անցկացվեցին առավել իրական պայմաններում՝ այդ նպատակով հատուկ նախատեսված վարժահրապարակներում, մասնավորապես՝ Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի տարածքում՝ շարժական բազմաֆունկցիոնալ մարզահամալիրում, տեղի ունեցան շնչառության համար ոչ պիտանի միջավայրում և սահմանափակ տարածքներում շնչառական ապարատներով աշխատանքների իրականացման, արգելքների հաղթահարման պարապմունքներ, ինչպես նաև հատուկ առանձնացված տեղանքում բարձրությունների վրա պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ:

 

  • Կիսվել: