ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հռոմի պապը Ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի հայտարարել է նահատակ (լուսանկար)

Հռոմի պապը Ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի հայտարարել է նահատակ (լուսանկար)

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի  ծառայությունը, տեղեկացնում է արգենտինական infobae կայքը:

Նշվում է, որ Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որտեղ ասված է. ՛՛Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով՛՛:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել:

  • Կիսվել: