հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրկիզել էր դատաբժշկի ավտոմեքենան. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հրկիզել էր դատաբժշկի ավտոմեքենան. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

 

  • Կիսվել: