հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հրդեհը բռնկվել է Վաղարշապատ քաղաքի սուպերմարկետին կից շինության տանիքում

Հրդեհը բռնկվել է Վաղարշապատ քաղաքի սուպերմարկետին կից շինության տանիքում

Հունիսի 5-ին, ժամը 18:54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող սուպերմարկետի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան փողոցում գտնվող սուպերմարկետին կից շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:56-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 50 քմ հատվածը:

  • Կիսվել: