շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող չշահագործվող տնակում

Հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող չշահագործվող տնակում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող չշահագործվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։18-ին, մարվել՝ 05։50-ին։ Այրվել են տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ) և կուտակած փայտ (մոտ 0,3 խմ)։

  • Կիսվել: