երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Հրդեհի է բռնկվել Աբովյան քաղաքի նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկում

Հրդեհի է բռնկվել Աբովյան քաղաքի նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկում

Հունիսի 9-ին, ժամը 01:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում (մոտ 600 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։55-ին։ Այրվել են կենցաղային իրեր, մանրահատակը (մոտ 5 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ):

  • Կիսվել: