չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հրդեհի ահազանգ Վերին Պտղնի գյուղում

Հրդեհի ահազանգ Վերին Պտղնի գյուղում

Մայիսի 12-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե և պլաստմասե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և էլեկտրական մալուխներ (մոտ 40 գմ)։

  • Կիսվել: