Հրդեհի ահազանգ Տիչինայի փողոցում
Հունիսի 28-ին, ժամը 21։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա փողոցի «Defanse housing» կիսակառույց շենքերից մեկի երկրորդ և երրորդ հարկերում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: