երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ այրվել են տան տանիքի և պատշգամբի փայտե կառուցատարրերը

Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ այրվել են տան տանիքի և պատշգամբի փայտե կառուցատարրերը

Մայիսի 7-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառային փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին: Մասամբ այրվել են տան տանիքի և պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և հարակից չբնակեցված շինության տանիքը (մոտ 12 քմ)։

  • Կիսվել: