շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ Վանաձորում․ տուժած կա

Հրդեհ Վանաձորում․ տուժած կա

Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 09։54-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում բնակարան է այրվում, ներսում քաղաքացիներ կան։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում։ Տան բնակիչը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք:

  • Կիսվել: