երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրդեհ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին

Հրդեհ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 17-ին` ժամը 15։08-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին այրվում է հնձած ցորենի արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վահագնի-Անտառամուտ միջհամայնքային ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ անտառամերձ հատվածում, այրվում է հնձած ցորենի արտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել է մոտ 13 հա հնձած ցորենի արտ։

  • Կիսվել: