երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հրդեհ՝ «Ծիրան» սուպերմարկետում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հրդեհ՝ «Ծիրան» սուպերմարկետում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

  • Կիսվել: