կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ՝ Տաշիրում, այլրվել է անասնագոմի տանիքը

Հրդեհ՝ Տաշիրում, այլրվել է անասնագոմի տանիքը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Արևային փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևային փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է տանիքը:

  • Կիսվել: