ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ Տարոնիկ գյուղում․ այրվել է երկհարկանի տան կենցաղային իրերը

Հրդեհ Տարոնիկ գյուղում․ այրվել է երկհարկանի տան կենցաղային իրերը

Մայիսի 10-ին, ժամը 02:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակի փողոցում գտնվող երկհարկանի տանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:22-ին, մարվել՝ 04:02-ին: Տան առաջին հարկում գտնվող սենյակում (մոտ 30 քմ) այրվել են կենցաղային իրեր:

  • Կիսվել: