երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրդեհ Սյունիք գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Սյունիք գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիք գյուղի Բագրատունի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունի փողոցում գտնվող երկհարկանի անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։43-ին, մարվել՝ 02։18-ին։ Այրվել է անասնագոմը՝ մոտ 200 քմ։

  • Կիսվել: