երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հրդեհ Քարակերտի տներից մեկի տանիքում

Հրդեհ Քարակերտի տներից մեկի տանիքում

Ապրիլի 25-ին, ժամը 11:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Երկաթուղայինների փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:14-ին, մարվել՝ 12:40-ին:

Պարզվել է, որ մասամբ այրվել է Երկաթուղային փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15-20 քմ):

  • Կիսվել: