ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրդեհ Փարաքարի կահույքի սրահներից մեկում. բարդության «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել

Հրդեհ Փարաքարի կահույքի սրահներից մեկում. բարդության «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել

Ապրիլի 20-ին՝ ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 300-400 քմ մակերեսով մեկհարկանի շինություն՝ ներսում կահույքի երեսպատման պարագաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին:

  • Կիսվել: