ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ՝ Նոր Արեշում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Նոր Արեշում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հունիսի 2-ին, ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 65/4 հասցեում գտնվող նորակառույց շենքի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16:51-ին: Այրվել է շենքի տանիքի փրփրապլաստը՝ 10 քմ և մասամբ ջերմահարվել՝ 5 քմ:

  • Կիսվել: