շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ներքին Շենգավիթում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Ներքին Շենգավիթում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 21-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել` 14:12-ին: Տան խոհանոցում (մոտ 8 քմ) այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

  • Կիսվել: