ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Մաստարա գյուղում. այրվել են տան տանիքի կառուցատարրեր

Հրդեհ Մաստարա գյուղում. այրվել են տան տանիքի կառուցատարրեր

Հունիսի 4-ին, ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):

 

  • Կիսվել: