երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ Լեջան գյուղում

Հրդեհ Լեջան գյուղում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջան գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող մոտ 100 քմ ծածկի ներսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել են ծածկի մոտ 20 քմ հատվածը և կենցաղային իրեր:

  • Կիսվել: