շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Կութի տարածքում. տեղում աշխատում են 17 հրշեջ-փրկարար

Հրդեհ՝ Կութի տարածքում. տեղում աշխատում են 17 հրշեջ-փրկարար

Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարարներ շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ օգոստոսի 30-ին` ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել էր տեղազննում․ պարզվել էր, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հիշեցնենք՝ հրդեհի հարավարևելյան օջախը մեկուսացվել էր ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել էր մոտ 40 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: