երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ տնտեսական խանութի պահեստային հատվածում․ կրակը մարել է 3 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ տնտեսական խանութի պահեստային հատվածում․ կրակը մարել է 3 մարտական հաշվարկ

Հունվարի 14-ին՝ ժամը 08:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տնտեսական խանութի պահեստային հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։32-ին, մարվել՝ 10։05-ին։ Խանութի պահեստային հատվածում (20 ք.մ) այրվել են տնտեսական իրեր․ տուժածներ չկան։

  • Կիսվել: