երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրդեհ Կապանում

Հրդեհ Կապանում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են բնակարանի տանիքի ծածկը, փայտե կառուցատարրեր և ազբոշիֆերներ (մոտ 30 քմ), խոհանոցը (մոտ 12 քմ) և ննջասենյակը (մոտ 18 քմ):

 
 

  • Կիսվել: