շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում՝ գերեզմանատանը հարակից սարում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Գառնի գյուղից 4 բնակիչ:

 

  • Կիսվել: