ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Երևանի Պարսեղով փողոցում, մեկնել է հրշեջների 6 մարտական հաշվարկ

Հրդեհ Երևանի Պարսեղով փողոցում, մեկնել է հրշեջների 6 մարտական հաշվարկ

Հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են մեկհարկանի 3 տան տանիքներ։

 

  • Կիսվել: