հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրդեհ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

Հրդեհ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

Մայիսի 5-ին` ժամը 23։57-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող շինությունում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ չշահագործվող շինության տանիքում: Հրդեհը մեկուսացվել է մայիսի 6-ին, ժամը 00:51-ին, մարվել՝ 01:19-ին:

Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ (մասամբ), փայտե մանրահատակը՝ մոտ 40 քմ և 6 պատուհան:

  • Կիսվել: