կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի կահույքի չգործող արտադրամասում

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի կահույքի չգործող արտադրամասում

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ կահույքի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում՝ կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։20-ին, մարվել՝ 12։19-ին: Այրվել են արտադրամասի 3-րդ հարկի սենյակի (80 քմ) փայտե պատուհանները (մոտ 30 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ)։

  • Կիսվել: