ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ է բռնկվել «Նոր Զովք»  սուպերմարկետի պահեստում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Պահեստում (մոտ 20 քմ) այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված։

  • Կիսվել: