երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում

Հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում

Օգոստոսի 2-ին ժամը 14:13-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունի քաղաքաի Վ. Խաչատրյան փողոցում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Կրակը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։

Ժամը 14:20-ին հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 1000մ² չոր խոտատարածք և թփեր։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

ԱԻ ծառայությունը զգուշացնում է`
Հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն, տնամերձ այգիներում, հնձած ցորենի արտերում և կամ անտառային ու բուսածածկ տարածքներում կրակ վառելու դեպքում` պետք է ցուցաբերել պատասխանատվություն, հետևողական լինել մինչև այն մարվի ինքնուրույն։

 

  • Կիսվել: