հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկում

Մայիսի 20-ին, ժամը 08։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։08-ին, մարվել՝ 09։20-ին։ Մասամբ այրվել են տան հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը և կենցաղային իրեր։

  • Կիսվել: