Հրդեհ՝ Դավթաշեն գյուղում
Հունիսի 15-ին, ժամը 12:33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին:



