Հրդեհ՝ Արմավիրի աղբավայրում․ ներգրավվել են տրակտոր ու ջրատար մեքենա
Հունիսի 29-ին՝ ժամը 18։07-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել աղբավայրում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։
Քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։