ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Ամրակից գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Ամրակից գյուղում. տուժածներ չկան

Մայիսի 14-ին, ժամը 22։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 55 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։39-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ):

  • Կիսվել: