շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Ախուրյան գյուղում

Հրդեհ՝ Ախուրյան գյուղում

Փետրվարի 2-ին, ժամը 10:05-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ախուրյան խճուղու 8-րդ փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:59-ին: Տան (մոտ 70 քմ) ննջասենյակում (մոտ 16 քմ) այրվել են կենցաղային իրեր և պատուհանի մոտ 1․5 քմ հատված:

 

  • Կիսվել: