շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Հռչակավոր Ալեքսեյ Միշինը վարպետության դասեր կանցկացնի Երեւանում

Հռչակավոր Ալեքսեյ Միշինը վարպետության դասեր կանցկացնի Երեւանում

Գեղասահքի հռչակավոր ռուսաստանցի մարզիչ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով Երևանում մայիսի 1-ից ուսումնամարզական հավաքներ կանցկացնի իր սաների հետ, նաև վարպետության դասընթացներ հայ մարզիչների և պատանի գեղասահորդների հետ, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։

Հավաքների կազմակերպման գործում աջակցել է համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդ, պրոդյուսեր, ISU Skaiting Awards մրցանակաբաշխության հիմնադիր, բազմազան դիտարժան շոու ծրագրերի հեղինակ, ՀԳՖ փոխնախագահ` Արի Զաքարյանը։ 

  • Կիսվել: