հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրաժարականի մտադրություն չունեմ. Արամ Կարախանյան

Հրաժարականի մտադրություն չունեմ. Արամ Կարախանյան

«Ես այս պահին որեւէ նման մտադրություն չունեմ: Կադաստրում նորմալ աշխատանքային վիճակ է»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքը նույնպես հրաժարական տա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, իսկ այսօր՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեւոն Մելիքյանը:

  • Կիսվել: