հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրազդանում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հրազդանում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դա­դարեցվել էին։

Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

նկար

Ապրիլի 9-ին՝ ժամը 19։29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնա­սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։  Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:

 

նկար

  • Կիսվել: