հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրազդանի նախկին ՔԿՀ-ի ու Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքերը կամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Հրազդանի նախկին ՔԿՀ-ի ու Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքերը կամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Հրազդանի նախկին քրեակատարողական հիմնարկի և Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության շենքերը կամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալական բնակարանային ֆոնդի համար։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում։

Նշենք, որ այս շենքերն ամրացված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Որոշման նախագիծը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված դրույթներից, մասնավորապես՝ մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։

«Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Կիսվել: