չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
 Հրազդանի կիրճում՝ Սուրբ Աստվածածին մատուռի մոտակայքում, մեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան

Հրազդանի կիրճում՝ Սուրբ Աստվածածին մատուռի մոտակայքում, մեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան

Մայիսի 10-ին, ժամը 22։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նոր Արաբկիր» զբոսայգուն հարակից մատուռի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկրարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Աստվածածին մատուռի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ն., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: