ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ վնասվել է կոյուղագիծ

Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ վնասվել է կոյուղագիծ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: