երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հրազդան գետի և Գետառի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում

Հրազդան գետի և Գետառի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր:

Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:

Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:

Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ:

  • Կիսվել: