երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում. ԱԻՆ

Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

  • Կիսվել: