շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրապարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին լուսանկարը

Հրապարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին լուսանկարը

Հոնգկոնգի համալսարանը հրապարակել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին լուսանկարը, որը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Գիտնականները կարողացել են էլեկտրոնային միկրոլուսանկարը ստանալ՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված կապիկի երիկամի Vero E6 բջջից։

Նշենք, որ ավելի վաղ նույն համալսարանի գիտնականները կարողացել են «օմիկրոնը» առանձնացնել կլինիկական փորձանմուշներից, ինչը թույլ կտա ստեղծել պատվաստանյութ վերջինիս դեմ։

  • Կիսվել: